Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես չեմ կարծում, որ Վեհափառի և նախագահների հանդիպման օրակարգը սպառված է, քանի որ Հայաստանը գտնվում է խիստ օրհասական և պատկաման ժամանակահատվածում, որտեղ այդ ֆորմատից շատ մեծ պահանջ կա հասարակության կողմից: Խնդիրն այն է, թե Տեր-Պետրոսյանն այդ հանդիպումներից ինչ ակնկալիքներ ուներ: Եթե ինքն այդ հանդիպմանը եկել էր, ոչ թե ստեղծված իրավիճակից Հայաստանի համար ելք գտնելու ակնկալիքով, այլ Նիկոլի փրկության համար, բնականաբար այդ օրակարգը այլևս սպառված է. այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` վերոնշյալ հանդիպման վերաբերյալ արտահայտած տեսակետներին:
«Մենք կարծում ենք, որ ֆորմատը պետք է շարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Ըստ Տեր-Պետրոսյանի պատկերացումների` այդ ֆորմատը ստեղծվել է ընդդիմություն-իշխանություն երկխոսություն կազմակերպելու համար, դա իր պատկերացումն է: Ֆորմատի նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրակարգ ձևավորելն է», - նշեց նա:
Ինչ վերաբերում է փաշինյանական ընտանեկան «Հայկական ժամանակում» հրապարակված ադրբեջանական պահանջներին և ՌԴ ցանկություններին` Սաղաթելյանը նշեց, որ ադրբեջանական այդ 5 կետերը նորություն չեն, բազմիցս թշնամին հրապարակային հնչեցրել է. «Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք դիմակայում ադրբեջանական ցանկություններին»:
«Հայաստանը չի կարող գնալ նոր կապիտուլացիայի: Ստեղված իրավիճակից ելքեր կան, պետք է բեկում մտցնել մեր արտաքին քաղաքականության, երկրի պաշտպանության մեջ», - ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի հարցին` Սաղաթելյանը նշեց, որ այդ հարցը կա օրակարգում, բայց գերխնդիրը համընդհանուր համաժողովրդական կոնսոսունս ձևավորելն է:
Ըստ դաշնակացական գործչի` անհնար է, որ ընդդիմությունը համախմբվի իշխանության հետ նոր կապիտուլացիայի շուրջ` ինչպես ասել էր Տեր-Պետրոսյանը: