կարևոր
2623 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 13:40
Քաղաքական

Իշխանությունն ասում է՝ Արցախը կորցրել ենք․ ո՛չ, իրավիճակում բեկում մտցնելու հնարավորություն կա․ Մենուա Հարությունյան

Իսկապես անհնա՞ր է հիմա ինչ-որ բան ձեռնարկելը Արցախի ճանաչման ուղղությամբ, իսկապես պարտադրվա՞ծ ենք զիջել Արցախը Ադրբեջանին, իսկապե՞ս մենք ոչինչ անելու հնարավորություն չունենք։ Սրանք թեզեր են, որոնք գործող իշխանության կողմից սիստեմատիկ կերպով բոլոր հնարավոր մեթոդներով համոզում են մեր հասարակությանը և նախապատրատսում է հանձնվողականություն։ Այս մասին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Հարությունյանը։

«Մեր ժողովի նպատակը ակադեմիական սկզբունքներով, հիմքերով այս թեզերի ջախջախումն է, ի սկզբանե, դատելով հանրության ցուցաբերած արձագանքից, մեր համաժողովը բավականին հաջողվել է։ Համաժողովի հաջորդ օրը աշխատաժողով է տեղի ունեցել, որի ժամանակ մասնագետների կողմից համաժողովի արդյունքները իմի են բերվել և մատնանշվել են կարևորագույն թեզերը։ Համաժողովի թեզերը ուղղված են տարբեր սոցիալան թիրախներին, սեգմենտներին,տարբեր հասցեատերերին, մեր հասցեատերերը ինչպես ժողովուրդն է,այնպես էլ՝  առանձին շրջանականեր։ Գիտական շրջանակներ, կրթական հաստատություններ, պետական կառույցներ, որոնց իրենց ինստիտուցիոնալ ինքնության ու ինքնավարության առումով պետք է տարանջատել քաղաքական իշխանությունից։ Քաղաքական իշխանություններն էլ են նաև հասցեատեր և միջազգային հանրությունը ևս հասցեատեր է, բայց այսօրվա հայտարարությունը ամենալայնն է, այսինքն այս ասելիքները ուղղված են հայ ժողովրդին , որովհետև ՀՀ գործող իշխանությունների կողմից հենց հայ ժողովրդի շրջանում է ակտիվացվում հանձնվողականության պարտվողականության այդ թեզը։ Հետևապես մեր հայտարարության հասցեատերը հենց հայ ժողովուրդն է։ Հայտարարությունը կազմակերպիչների անունից է, թեև այդ հայտարարությունը կամզելիս մենք հիմնվել ենք մեր ակադեմիական և գործնական աշխատանք ունեցած բանախոսների պնդումների, թեզերի, փաստարկների վրա։ Այդուհանդերձ հայտարարությունը տարածվում  է մեր կազմակերպիչների անունից»,- ասաց նա։