կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 17:16
Քաղաքական

Պատերազմին Դավիթ Բեկում էի, մարդիկ պատրաստ են մնալ ու շենացնել․ Լոռու մարզպետի զարմանալի պատասխանը

Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս ոչ մի թիզ հակառակորդին, թշնամուն մենք չենք տվել ու չենք էլ տալու, կարող եք այդ հարցում չանհանգստանալ․ Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Մարզպետից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, արդյոք, Սյունիքի մարզից, Շուռնուխ համայնքից, Դավիթ Բեկի ճանապարահատվածից, որը գաղտնի տրվել է Ադրբեջանին։ Նա պատասխանեց, որ Սյունիքի մարզից տեղյակ է, ինքը պատերազմի ժամանակ Դավիթ Բեկում է եղել, ամեն ինչ նորմալ է․ մարդիկ կմնան ու կշենացնեն երկիրը։

Ուշադրություն դարձրեք մարզպետի խոսքին, ասում է՝ պատերազմի ժամանակ է Դավիթ Բեկում եղել, մինչդեռ պատերազմի ավարտից ամիսներ անց ենք իմանում, որ հիշյալ ճանապարհահատվածն այլեւս Ադրբեջանինն է։  «Ես անձամբ պատերազմի ժամանակ եղել եմ Դավիթ Բեկ համայնքում, մարդիկ չեն էլ պատրաստվում գնալ, պատրաստ են մնալ եւ շենացնել»,- ասում է Լոռու մարզպետը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 Լիանա Սարգսյան