Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆրանսիայի միջուկային զինանոցում մոտ 300 մարտագլխիկ կա, սակայն երկիրը պատրաստ չէ միակողմանի զինաթափվել ՝առանց այլ երկրների կողմից համապատասխան երաշխիքի. ըստ yerkir.am-ի՝ այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Փարիզի ռազմական դպրոցում:
«Մեզ նման երկրի միակողմանի զինաթափումը «կմերկացնի» մեզ ու մեր գործընկերներին ուժային ճնշման ու շանտաժի սպառնալիքի առջև: Ես հրաժարվում եմ այդ հեռանկարից»,- ասել է նա՝ հավելելով, որ, անշուշտ, ֆրանսիական միջուկային զինանոցն անհամեմատելի է ռուսաստնյան և ամերիկյան զինանոցների մասշտաբի հետ:
Մակրոնը նշել է, որ խաղաղությանը ձգտելու պատճառով Ֆրանսիան հետևում է զինաթափման տրամաբանությանը և ցուցադրում եզակի ցուցանիշներ՝ ցուցադրելով իր միջուկային ուժերի ցամաքային բաղադրիչները, փորձարկումների կենտրոնները, ձեռնարկությունները:
Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտել հավաքական անվտանգության ապահովման համար, իսկ այդ գործընթացը պետություններից պահանջում է համբերություն ու պահանջկոտություն և կարող է տարիներ ձգվել: