կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-11 14:21
Մշակույթ

Տարին մեկ պետք է Փարաջանովի տանը հյուրասիրություն կազմակերպել` Փարաջանովի «ախորժակով»

Տարին մեկ պետք է Փարաջանովի տանը հյուրասիրություն կազմակերպել` Փարաջանովի «ախորժակով»

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ Փարաջանովին նվիրված միջոցառումների ցանկն այնքան հագեցած է, որ կարելի էր անգամ առանձին կինոփառատոն անցկացնել: 

 

«Փարաջանովի տանը մեծ շուքով տոնելու ենք նրա հոբելյանը, հիշելու ենք Փարաջանովին, ով շատ էր սիրում գինի խմել, հյուրասիրել ու քեֆ անել: Կարծում եմ` սա պետք է ավանդույթ դառնա, և տարին մեկ անգամ պետք է Փարաջանովի տանը մեծ քեֆ անել և հյուրերին Փարաջանովի «ախորժակով» հյուրասիրել»,- ասաց Խաչատրյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ կինոփառատոնի շրջանակներում կլինի Փարաջանովի մասին պատմող գրքի շնորհանդես, ցուցահանդես, կլոր սեղան: Ըստ Խաչատրյանի` սա փառատոն է փառատոնի մեջ:

 

«Հասկանո՞ւմ եք` բոլորը ցանկանում են սեփականացնել մեր մեծերին, իսկ մենք ոչինչ չենք անում: Փարաջանովին նվիրված միջոցառումների շարքով էլ աշխարհին ցույց կտանք Փարաջանովի հայկականությունը»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 13-ին: