Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում հայկական ծիրանի համար հերթ կանգնած հայերի համար հյուրասիրություն է կազմակերպվել: Այս մասին տեղեկանում ենք մոսկավայաբնակ հանդիսավար Էդգար Համբաձումյանի ֆեյսբուքյան էջի լայվից, ով տեղեկացրեց, որ նաեւ անձեւանոցներ են բաժանվել հավաքվածներին անձրեւից պաշտպանվելու համար:
Ժամանել են անեւ երաժիշտները , սպասվում է նաեւ հայկական երգ ու պար Մոսկվայի Бухта մեծածախ առեւտրի կենտրոնում:
Նշենք, որ արդեն 2 բեռնատարի ծիրան վաճառվել է, ժամանել է երրորդ եւ չորրորդ բեռնատարները, որում ոչ միայն ծիրան է, այլ նաեւ կեռաս եւ սալոր:
Նշենք, որ հավաքվածներից շատերը ուղղակի եկել են աջակցություն ցույց տալու համար հայ արտահանողներին:
Նշենք, որ արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների եւ, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս, որպեսզի հայերի Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:
Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով եւ մասնավորապես՝ ծիրանով:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը եւ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ, որպեսզի խնդիրը վերջնականապես կկարգավորվի:
Հավելենք, որ ծիրանի վաճառքը տեղի է ունենում Бухта մեծածախ առեւտրի կենտրոնում: Այն առաջարկել է մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ում որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները: