|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Իշխան Զաքարյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ Հայաստան այցելությունը և Համահայկական խաղերին մասնակցությունը շարունակական բնույթ կունենան:
Հիշեցնենք, որ Սասունն առաջին անգամ է մասնակցում համահայկական խաղերին և ներկայացել է բավական պատկառելի կազմով` 300 հոգի, որոնցից 57-ն են մարզիկներ:
Կոմիտեի նախագահը նշեց, որ Համահայկական 5-րդ խաղերի ձեռքբերումներից մեկը Սասունի մասնակցությունն է խաղերին: Սասունցիներն էլ հավելեցին, որ խաղերին մասնակցելը արդեն իսկ հաղթանակ է:
Ի. Զաքարյանը Համահայկական խաղերի խորհրդանիշովղ ժամացույցներ նվիրեց Սասունի պատվիրակներին: Հյուրերն էլ, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և Սասունը խարհրդանշող հուշանվեր հանձնեցին Իշխան Զաքարյանին: