Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպությունը շարունակում է գրանցել ՏԻՄ ընտրությունների ընտրախախտումները:
Այսպես` Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում` Թատերական փ. 3ա, 30/32 ընտրատեղամասում ընտրացուցակի հետ կապված խնդիրներ կան: Մայր ու աղջիկ եկել են քվեարկության, սակայն աղջկա անվան դիմաց գրանցամատյանում լրացրել են մոր տվյալները, մոր տվյալների փոխարեն՝ աղջկա տվյալները։ Մայրը նաեւ օգնել է աղջկան քվեարկության ժամանակ, քանի որ աղջիկը առողջական խնդիրներ է ունեցել։ Հանձնաժողովը գրանցել է գրանցամատյանում աղջկա մոր կողմից օգնելու փաստը, ինչպես նաեւ ԿԸՀ-ից ճշտելուց հետո գրանցամատյանում արձանագրել են սխալ լրացված տվյալների փաստը (սլաքներով ցույց են տվել, որ տեղերը սխալ է լրացվել):
Բացի այդ` դիտորդները արձանագրել են 3 դեպք, երբ քվեարկողները քվեախցից դուրս են եկել` առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Երկուսին դիտորդները զգուշացրել են, որ պետք է ծրարի մեջ դրած քվեախցից դուրս գալ եւ մոտենալ քվեատուփին։ Հանձնաժողովը որեւէ կերպ չի զգուշացնում քվեախցից դուրս եկող անձին, որ քվեաթերթիկը պետք է դնել ծրարի մեջ։ Իսկ դիտորդներին էլ դիտողություն են անում, երբ նրանք են փորձում այդ մասին քվեարկողին զգուշացնել։
Գյումրիում` 34/52 ընտրատեղամասում, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ են տեղամասից 50 մետր շառավղով: ՏԸՀ նախագահին տեղեկացվել է այդ մասին, փորձել է խնդիրը լուծել:
Գյումրու մեկ այլ ընտրատեղամասում` 34/14-ում` թիվ 42 ավագ դպրոց-2-Մուշ-2 թաղամասում, «Բալասանյան» դաշինքի վստահված անձը հանձնաժողովի անդամների համար քաղցրավենիքով հյուրասիրություն է կազմակերպել։