Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Աննա, Աննա ջան, դու հետեւում կանգնիր, դու բոյով ես, ծածկում ես մյուսներին:
-Ընկեր ...յան, ինձ շատ եք, չէ՞, սիրում: Դե, ասեք, որ ինձ սիրում եք, որ հետեւ գնամ:
***
Այսօր Երեւանի մտավոր թերզարգացած երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում տոն էր' ամանորյա հանդեսն էր' իր բոլոր ատրիբուտներով' երգ ու պարով, ոտանավորը մոռանալով, կողքից հուշելով հիմա քո հերթն ա, եւ, բնականաբար, Ձմեռ պապի ներկայությամբ: Մոռացանք' էլ ինչ Ձմեռ պապ' առանց նվերների:
Yerkir.am-ն, ինչպես խոստացել էր, նույնպես Ձմեռ պապի դերում էր' այցելեցինք 11 հատուկ դպրոց' երեխաներին ձմեռային հագուստ եւ քաղցրավենիքով լի ամանորյա տոպրակներ նվիրելու:
***
-Նամակ գրե՞լ ես Ձմեռ պապին:
-Չէ՛:
-Իսկ ի՞նչ ես ուզելու նրանից:
-Հեն ա, եկել ա, էլի: Արի միասին գնանք, ուզեմ, լսիր:
***
-Ձմեռ պապ, հիմա, որ ասեմ' ինչ եմ ուզում, Նոր տարուն կլինի՞:
-Այո, փոքրիկս:
-Ուզում եմ Նոր տարվան տանը լինել, տուն տանեն մի քանի օրով:
***
Դպրոցի հոգեբան Անահիտ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ դպրոցում կա 55 երեխա, եւ բոլորը մտավոր խնդիրներ ունեն, մեծամասամբ' չափավոր եւ ծանր խնդիրներ:
«Այս տարի նվազել է երեխաների թիվը, մի շարք ծնողներ եկել, տուն են տարել երեխաներին»,- ասաց Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ ծնողները երեխաներին այցելում են միայն տոն օրերին, իսկ երեխաների մեծամասնությունն Ամանորը կդիմավորի դպրոցում:
Ի դեպ, դպրոցը վերանորոգման կարիք ունի, անհրաժեշտ է փոխել նաեւ պատուհանները:
***
Երեխաների օրը տոն դարձնելու համար Yerkir.am-ը շնորհակալություն է հայտնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, պատգամավորներ Արթուր Գեւորգյանին, Հովհաննես Սահակյանին, Աղվան Վարդանյանին, ծրագրավորող Վահան Հովհաննիսյանին, «Տաշիր» եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամներին, ինչպես նաեւ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությանը: Նշենք, որ հավաքված գումարի մնացած մասով Yerkir.am-ի լրագրողները ամանորյա սեղանի գնումներ են անելու եւ այցելելու են սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց խնդիրներն արդեն լուսաբանել ենք. նրանք այս տարի Ամանոր կնշեն: