|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստի երրորդ օրը: Նիստի մեկնարկին քվեարկության դրվեցին մի շարք օրինագծեր:
Կառավարության կողմից ներկայացված՝ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ՝ ձայների՝ 85 կողմ, 3 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց` ձայների՝ 88 կողմ, 2 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Միաձայն`103 կողմ ձայներով ընդունվեց ՀՀ սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Ի թիվս այլ նախագծերի, ընդունվեց նաև «Դրամարկղային գործողությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը՝ ձայների՝ 81 կողմ, 2 դեմ, 19 ձեռնպահ հարաբերակցությամբ:
64 կողմ, 6 դեմ, 28 ձեռնպահ ձայներով հաստատվեց նաև «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: