Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 2-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերը և սերտիֆիկացման նոր պահանջները: Որքանո՞վ է բիզնես միջավայրը պատրաստ սրան, և ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում ներկրողները: Այս թեմայի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»-ի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը նշեց, որ միայն հոկտեմբերի 2-ին են իրենք տեղեկացել նոր կանոնակարգերի մասին, որոնք սերտիֆիկացմանն ու որակավորման ստանդարտներին են վերաբերում:
«Հունվարի 2-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին իմացել ենք ընդամենը հոկտեմբերի 2-ին: Առկա է իրազեկման բացակայություն: Ոչ մի բիզնեսմեն տեղյակ չէ, թե ինչ է սպասվում իրեն: Ի դեպ, երբ էկոնոմիկայի նախարարությունում համաժողով է եղել, իրազեկումը տեղի է ունեցել ռուսերեն լեզվով: Հայաստանում գործող օրենքը պետք է գործի միայն հայերենով»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ Հայաստանում ապրանքների 90 տոկոսը ներկրվում է:
«Մենք այս կանոնակարգմամբ հասկանում ենք, որ մանր բիզնեսը հայտնվում է վատ վիճակում: Մոնոպոլիզացման ենք գնում: Ասենք` Արաբական Էմիրություններ են մարդիկ գնում և ապրանք առնում վերավաճառողից: Նրանք կանգնում են խնդրի առաջ, որովհետև չեն կարող իրենց ապրանքը սերտիֆիկացնել և վաճառել ԵՏՄ տարածքում, այդ թվում` և Հայաստանում»,- ընդգծեց նա:
Գրիգորյանի կարծիքով` միջոցներ չեն խնայվում Հայաստանում ՓՄՁ-ն վերացնելու համար: «Դուրս է գալիս, որ ՓՄՁ-ն խանգարում է, ոչ միայն հայ օլիգարխիային, այլև ԵՏՄ-ի տարածքում գտնվող սուպերօլիգարխիային: Մենք մերոց դեռ երանի կտանք»,- ասաց նա` հավելելով, որ իրենք առաջարկ ունեն խնդրի լուծման համար: «Մեր առաջարկը այսպիսին է` շատ լավ կլինի, որ Հայաստանում թույլ տրվի մանր բիզնեսին աշխատել: Թող այս ստանդարտները գործեն, եթե Հայաստանը տարանցիկ երկիր լինի»,- ասաց Գրիգորյանը:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Լիլի Մախսուդյանն էլ նշեց, որ իրենց գերատեսչությունն այս խնդրի վերաբերյալ քննարկում անելու նպատակով 19 կլոր սեղան է հրավիրել: Նրա խոսքով` նախարարությունը պատրաստ է քննարկումներ անցկացնել, որպեսզի լուծումներ տրվեն բիզնես միջավայրի ներկայացուցիչների խնդիրներին: