|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Չենք վճարելու 5 տոկոս» նախաձեռնության մի քանի անդամներ, ովքեր դեմ են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված տարբերակին, որի համաձայն`շրջանառության հարկը դառնում է 5 տոկոս:
Նրանք Հովիկ Աբրահամյանին նամակ հանձնեցին, որտեղ ներկայացված է իրենց բողոքը: Նախաձեռնության անդամները 5 տոկոս հարկը պահանջում են փոխարինել 3,5 տոկոսով: Կառավարության շենքի դիմաց հավաքվածների շարքում էին անհատ ձեռներեցներ, ՓՄՁ ներկայացուցիչներ:
Նրանք նշեցին, որ այսօր կբավարավեն նամակ հանձնելով, իսկ հետո արդեն, ելնելով Կառավարության արձագանքից, կհստակեցնեն իրենց գործողությունները: Հիշեցնենք, որ համաձայն վերոնշյալ օրենքի` ՓՄՁ ներկայացուցիչները, փաստաթղթավորման բացակայության դեպքում, նախկին 3,5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու վճարել 5% հարկ, իսկ համապատասխան փաստաթղթեր ունենալու դեպքում շրջանառության հարկը կկազմի 1 %