կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-04 16:16
Քաղաքական

Նախնական ծրագիրը հավասարակշռված կենսաթոշակային ծրագիր է. Հեֆֆերնը կուտակայինի հարցում կարծիքը չի փոխել

Նախնական ծրագիրը հավասարակշռված կենսաթոշակային ծրագիր է. Հեֆֆերնը կուտակայինի հարցում կարծիքը չի փոխել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հերթական հարցազրույցն է տվել: Այս անգամ asekose.am կայքին: Նշենք, որ, ի թիվս այլ հարցերի, Հեֆֆերնը խոսել է կենսաթոշակային կուտակային համակարգի մասին եւ, ըստ էության, եւս մեկ անգամ գովերգել այդ ծրագիրը:

 

- Բազմիցս անդրադարձել եք Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներին և այս համակարգի ներդրումը կարևորել եք` ասելով , որ այն հնարավորություն կտա աշխատողներին ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ: Այդ դեպքում ի՞նչը խանգարեց քաղաքացիական հասարակությանը տեսնել և արժևորել բարեփոխման նպատակահարմարություն:

 

-Մենք և միջազային այլ կառույցներ աշխատում ենք Հայաստանի մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ` այդ բարեփոխումների նախնական ձևավորման շուրջ: Մենք դեռ հավատացած ենք, որ այն նախնական ծրագիրը հավասարակշռված կենսաթոշակային ծրագիր է: Գործընթացի ժամանակահատվածում հորդորում էինք իրականացնել իրազեկման աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները, ընկերություններն իմանային, թե ինչ պետք է ակնկալեին, որովհետև այդ բարեփոխումը հիմնարար բնույթ ուներ: Խնդիրը նաև նրանում էր, որ այստեղ կար նաև վստահության պակաս պետական գերատեսչությունների, մարդկանց և տարբեր խմբերի նկատմամբ:

 

Երբ բարեփոխումների մասին հայտարարվեց, տեսաք, թե ինչպիսի արձագանք եղավ: Ներկայիս կառավարությունն աշխատում է կողմերի և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե այդ նախնական ծրագրին ինչն է պակասում և ինչը փոփոխման կարիք ունի: Սա ներքին գործընթաց, որի ընթացքում Հայաստանի կառավարությունը և հասարակությունը կկարողանա ընդհանուր հայտարարի գալ: Այս պահին այդ հարցում Հայաստանի միջազգային գործընկերները ներգրաված չեն, սա ներքին քաղաքական խնդիր է, որի վերաբերյալ որոշումն պետք է կայացվի Հայաստանի կառավարության կողմից` խորհրդակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Իմ վերջին նկատառումս այն է, ընթացիկ համակարգը երկարաժամկետ կայունություն չի կարող ապահովել, ուստի անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի կենսաթոշակային ապահովման որևէ մեխանիզմ:

 

-Այնուամենայնիվ, ԴԵՄ ԵՄ շարժման անդամների պայքարի արդյունքում որոշակի օրենսդրական փոփոխություններ եղան, մասնավորապես` Պարտադիր կուտակային համակարգը դարձավ Նպատակային սոցիալական վճար: Սակայն բողոքող կողմը պնդում է, որ ըստ էության միայն անվանումն է փոխվել: Սա իրականում անվանման փոփոխությո՞ւն է, թե՞ քաղաքացիներին ընդառաջ գնալու քայլ:

 

-Սա իմ երկիրը չէ, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին պետք է լինի լուծումն այս հարցի վերաբերյալ: Երկրում հարցի շուրջ քաղաքական ներքին գործընթաց կա, որը ընթացքի մեջ է: Հուսամ, որ լավագույն լուծում կտրվի այս իրավիճակին, իսկ Հայաստանի միջազգային գործընկերներն ու բարեկամները կփորձեն աջակցել այն ոլորտներում, որտեղ ՀՀ կառավարությունն աջակցության կարիք ունի: