Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ծավալուն հարցազրույց է տվել 1in.am-ին: Ի թիվ մի շարք հարցերի, Հեֆֆերնն անդրադարձել է նաեւ «Որոտան»-ի վաճառքին եւ ուշագրավ ակնարկներ արել:
««Որոտան» ՀԷԿ-ն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառելու մասին համաձայնությունը ստորագրվեց հունվարին, սակայն դա դեռ վերջնական չէ, որովհետև դեռ որոշ քայլեր պիտի կատարվեն, սակայն մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրն այնպես, ինչպես ստորագրվել է, կիրականացվի, և դա ևս մեկ ազդանշան կլինի: Եթե այդ համաձայնագրի հետ ինչ-որ բան չստացվի, դա շատ լուրջ ազդանշան կլինի արևմտյան ներդրողների համար, որը կխոսի նման խոշոր համաձայնագրեր իրականացնելու հարցում Հայաստանի հնարավորությունների, կարողությունների մասին»,-հայտարարել է Հեֆֆերնը:
Հարց - «Որոտանը» կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ որպես արևմտյան ներդրողների համար հուսալի գործընկեր երկիր: Այն անհանգստությունները, որ հիմա մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր թևերի մոտ` ոչ իշխանական քառյակի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հասցրեց դրա մասին արտահայտվել, որևէ միտում տեսնու՞մ եք, որ «Որոտանի» դեպքում արտաքին ուղղորդում կա` տապալելու համար ամերիկյան ընկերության հետ ձեռք բերված բանակցային ամբողջ փաթեթը:
Պատասխան - Նախ` թույլ տվեք համաձայնեմ հարցադրման առաջին հատվածի` այս գործարքի կարևորության հետ, որ ցույց է տալու, թե Հայաստանը որքանով է պատրաստ, որքանով կարող է գործ ունենալ այսպիսի խոշոր, լուրջ գործարքների դեպքում: Ես տեսել եմ քառյակի հայտարարությունները, նախկին նախագահ Քոչարյանի հայտարարությունը, դրանք ինքնին խոսուն են, իսկ գործարքն ինքնին բավական բարդ, խոշոր գործարք է: Սա առաջին գործարքն է, առաջին արևմտյան ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում, սա առաջին անգամն է, որ Հայաստանը բանակցել է ամերիկյան ընկերության հետ, և ընկերության կողմից պահանջներն այլ են, քան եղել են մյուս ներդրողների կողմից:
Այս գործարքը պատասխանատու ընկերության` «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ, որն ունի իր իրավական պահանջները, բաժնետերերի առջև պատասխանատվություն, եկամտային ակնկալիքներ գործարքից, իր բնույթով տարբերվում է այն գործարքներից, որ մինչ այժմ Հայաստանն ունեցել է: Միացյալ նահանգների կառավարությունը այս գործարքի կողմ չի հանդիսանում, ես պայմանագրի բոլոր դրույթներին տեղյակ չեմ, և մենք որպես դեսպանություն այստեղ աշխատում ենք, որ Հայաստանի կառավարությունը և այդ ընկերությունը կարողանան վերջնականացնել այդ համաձայնագիրը: