Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիվանդն առանց բժշկի ցուցումների չպետք է օգտագործի բուժիչ ջրեր, իսկ առողջ մարդը պետք է օգտագործի միայն սովորական խմելու ջուր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն Մկրտիչ Կրապսկին:
Խոսելով կուրորտաբանության խնդիրների մասին` նա նշեց, որ դրանք հիմնականում վերաբերում են հիմնարկների լիցենզավորմանը, սարքավորումների հագեցվածությանը, աշխատանքի որակի վերահսկողությանը:
«Գոյություն ունի Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքների զարգացման ծրագիր, որն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը»,- տեղեկացրեց Մ. Կրապսկին` ավելացնելով, որ կուրորտային հիմնարկներում բուժվելու առավել մեծ պահանջ ունեն սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները` մեծահասակները, հաշմանդամները, սակայն հիմնարկ ավելի շատ այցելում են նրանք, ովքեր փող ունեն:
Կրապսկին առաջնային խնդիր է համարում հանքային բուժիչ ջրերի ճիշտ օգտագործումը, որը չի հանգեցնի երիկամային քարերի առաջացման ու թունավորումների:
Նշենք, որ ըստ հիվանդությունների բուժման` հանքային ջրերը դասակարգվում են 3 խմբերի` մարսողական օրգանների, սիրտ-անոթային և հորմոնային համակարգի: