կարևոր
3298 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-11 17:09
Քաղաքական

Ըստ այդ սցենարի՝ Հայաստանը պետք է մեռնի․ ամեն ինչ դրան է տանում․ Անդրանիկ Թևանյան

«Եթե հայ ժողովրդին թվում է, որ ինքը հիմա ադրբջանական բանտում չէ, չարաչար սխալվում է: Մեծ հաշվով՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արդեն որոշվել էր, որ Արցախը պետք է լինի ադրբեջանական, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հայտնվի Բաքվի բանտում, պետք է Հայաստանը հետագայում դառնա Ադրբեջանի մաս: Այսպիսի հարցեր են որոշել Պրահայում, հետո շարունակել Մյունխենում»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու մասին:

«Հայաստանի քաղաքացիները հիմա շատ ավելի ծանր վիճակում են: Ասեմ ինչու: Իրենք Բաքվի բանտում ռումբերի տակ չեն հայտնվելու: Իսկ Հայաստանն այսօր ուղիղ գտնվում է թուրքական և ադրբեջանական թիրախում: Եվ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, ուղղակիորեն նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվում է Ադրբեջանի քնասենյակներից մեկի կարգավիճակում, որտեղ հայ ժողովրդին համոզում են, թե հանուն քո, իբր, խաղաղության պետք է Ալիևին նվիրի առաջին գիշերվա իրավունքը: Եվ դատելով իշխող զույգի վարքագծից՝ Աննա Հակոբյանը, կարծես,  դեմ չէ»,-ասաց Անդրանիկ Թևայանը։

«Տեսեք ինչ են հայտարարում բրիտանացիները: Ասում են՝ եթե Հայաստանը Ռուսաստանի դեմ կռիվ տա, մենք իրեն կաջակցենք: Կաջակցեն երևի այնպես, ինչպես 1915 թվականի ցեղասպանության կամ 2020 թվականի գործընթացների ժամանակ են աջակցել, երբ ասացին, որ ոչնչով բացի հայտարարություններից, չեն օգնի: Եթե նման բան տեղի ունենա, իսկ ամեն ինչ դրան է տանում, Մակրոնը իր թվիթերյան պատին կլացի, բրիտանացիները ցավով կարձանագրեն, որ վատ բան տեղի ունեցավ, ամերիկացիները որբանոցներ կբացեն, կցավան, բայց դրա դիմաց ոչինչ չի փոխվի:  Ուզում եմ հատուկ շեշտել, որ Արևմուտքի թիրախը ոչ թե Հայաստանն է, մենք իրենց հետ խնդիր չունենք, այլ Ռուսաստանն ու Իրանն են: Եվ իրենք հատուկ գործողությունների են պատրաստ այն բանի համար Հայաստանը դառնա Ռուսաստանի և Իրանի դեմ կռվի Արևմուտքի մանրադրամ: Եվ Նիկոլ Փաշինյանը անձամբ համաձայնել է դրան»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։