|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ընդդիմությունը չունի ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի կարողանա վերլուծել մեր աշխատանքները եւ դրանով իսկ պահանջել կառավարության հրաժարականը». ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` այսօր կառավարության նիստի ժամանակ հնչած այս մտքին ի պատասխան` Լեւոն Զուրաբյանը հիշեց մի ասացվածք. «Ոչ մի բան Աստված այդքան արդար չի բաշխել, ինչքան խելք»:
«Խելքը միակ բանն է, որ Աստված արդարացի է բաժանել: Ոչ ոք չի բողոքում իր խելքից, ու ամենաինտելեկտուալ են իրենց համարում այն մարդիկ, ովքեր ամենից հիմարն են»,- նշեց նա:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ կոնկրետ չի պատասխանում, Լ. Զուրաբյանը, իրեն համեմատելով Աստծո որդու հետ, ասաց. «Դուք տալիս եք հարց, ես պատասխանում եմ: Կարող է` առակով էլ պատասխանեմ, Հիսուս Քրիստոսն էլ կոնկրետ չէր պատասխանում»: