|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հաշվեկշռում գտնվող մի քանի կալանավայրում 1000-ից ավելի դատապարտյալ պատրաստվում է լայնածավալ բողոքի ակցիաներ սկսել, այդ թվում՝ հացադուլ, ջրադուլ:
Դատապարտյալները սպառնում են, որ ընդհուպ կկարեն իրենց բերանները: Ինչպես shamshyan.com-ին հայտնեցին մի քանի դատապարտյալի հարազատներ, բողոքի պատճառն այն է, որ այս օրերին արդարադատության համակարգը փորձում է վաղաժամկետ ազատ արձակել դատապարտյալ Ռաֆայել Մասումյանին, ով հանրությանն ավելի հայտնի է որպես «երգիչ Աֆո»: Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման և պատիժը կրել ընդամենը 5 տարի: Ռ. Մասումյանը դատապարտվել է այն բանի համար, որ կազմավորել է հանցախումբ և մասնակցել պետական պաշտոնյայի՝ ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: