|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին:
Տեղեկություններ կային, որ նրանք մինչև տարեվերջ ազատ կարձակվեն: Ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին, որ Ամանորից կամ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու մի շարք անձանց, այդ թվում` վերոնշյալ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Առ այսօր, սակայն, հայտնի չէ նրանց դիմումների ճակատագիրը. գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Երեկ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը թերթին ասել է. «Ես այստեղ չէի, Նոր տարուն եմ եկել: Իր մոտ էլ երկու ամիս է չեմ գնացել, երևի եկող շաբաթ կգնամ, ինչ-որ բան կճշտեմ»:
Թերթի տեղեկություններով` կալանավայրերում բավական մեծ աժիոտաժ ու սպասումներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշ թվով անձանց պետք է ներում շնորհի: Ըստ թերթի աղբյուրների` բազմաթիվ կալանավորներ այս օրերին շտապում են ներման խնդրագրեր գրել Սերժ, Սարգսյանին, մի մասն էլ դեռ Ամանորից առաջ է գրել: