կարևոր
1069 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-05 10:16
Հասարակություն

Կալանավայրերում արգելել են արեւածաղկի սերմեր «չրթելը»․ «Հրապարակ»

Կալանավայրերում արգելել են արեւածաղկի սերմեր «չրթելը»․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արգեմեկը մեզ պատմեց, որ իր ազգականներն իրեն արևածաղկի սերմեր են բերում եւ դա` ծխելուց բացի, միակ միջոցն է, որն օգնում է հաղթահարել նյարդային լարվածությունը, պարապություն, սպասումը։ Անազատության մեջ գտնվող անձանց ասվել է, որ այսուհետ «սեմըչկա չեն չրթելու», ինչը մեծ դժգոհության ալիք է բարձացրել բանտի ներսում, հիմա ստիպված ավելի շատ կծխեն՝ նյարդային վիճակը հանգստացնելու համար։ Քրեակատարողական ծառայությունից մեր տեղեկության վերաբերյալ փոխանցեցին․ «Թմրամիջոցների ներթափանցման հնարավոր ուղիները կանխելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում որպես հանձնուք թույլատրվում է ստանալ միայն արևածաղկի կեղեվահանված սերմեր»։ Նկատենք, որ թմրամիջոցներ կալանավայր տեղափոխում են ցանկացած սննդի ու հանձնուքի միջոցով եւ դրանց ներթափանցումը կանխելու համար ոչ թե պետք է սնունդն արգելել, այլ թմրանյութերի հայտնաբերման միջոցները կատարելագործել: Հարկ է նշել նաեւ, որ հարցը ոչ թե արևածաղկի սերմեր ուտելն է, այլ «չրթելու» պրոցեսը, ինչը անազատության մեջ գտնվող անձանց համար զբաղմունք է եւ, իրենց խոսքով` նյարդերը հանգստացնելու միջոց։