կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-30 00:58
Հասարակություն

Կալանավայրերում նույնպես պատրաստվում են Ամանորին

Կալանավայրերում նույնպես պատրաստվում են Ամանորին
Այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ առավոտյան ժամը 5-ից գոյացել էր հերթ. կալանավորված անձանց հարազատները Ամանորյա հանձնուք /«պերեդաչիե/ էին բերել` աշխատելով անել ամեն ինչ` տոնը տոնական դարձնելու համար: Ինչպես տեղեկացրին քրեակատարողական հիմնարկից, այսօր մինչեւ վերջին մարդու բերած պահոցն ընդունելու են, թեկուզ հերթը վերջանա ուշ գիշերին: «Շատ գոհ եմ, առանց բրդբրդելու հերթն առաջ է գնում ու, ամենակարեւորը, ընդունում ու ճանապարհում են շատ լավ` առանց ավելորդ քաշքշուկների: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրն ինչ-որ քայլ անելուց առաջ խորը մտածի, որ հետո ծնողները չհայտնվեն նման իրավիճակներումե,-ասաց տիկին Նարինեն, ում տղան ազատազրկվել էր մանր խուլիգանության համար: Դեռեւս ուտելիքն առանց անակնկալների է, խախտումներ չեն գրանցվել, եւ հսկողությունն էլ ավելի է ուժեղացել տոնական օրերին: Նշենք, որ կալանավայրում ոգելից խմիչքներ օգտագործել չի թույլատրվում, եւ Նոր-տարվա քաղցր կենացներ կարելի է շռայլել լիմոնադով, իսկ հանձնուք ընդունվելու է նաեւ դեկտեմբերի 30-ին: