կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-20 17:06
Իրավական

Կալանավայրերում խոզի գրիպով վարակված հիվանդներ չկա՞ն

Կալանավայրերում խոզի գրիպով վարակված հիվանդներ չկա՞ն

Արդեն հայտնել ենք, որ 2014թ-ի մայիսի 7-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով վեցուկես տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյայի մոտ ախտորաշվել է գրիպի H1N1 տեսակը (խոզի գրիպ) և նա արդեն 5 օր է բուժում է ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում: Նշենք, որ Գոռ Առաքելյանն իր պատիժն է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Yerkir.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանից հետաքրքրվել է, արդյոք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում չկան անհրաժեշտ պայմաններ H1N1-ով վարակված անձնաց բուժելու համար և արդյոք ներկայումս ՔԿՀ-ներում հիշյալ հիվանդությամբ վարակված այլ դատապարտյալներ կան: Ի պատասխան մեր հարցի, քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ կախված հիվանդության աստիճանից կալանավորին կամ դատապարտյալին համապատասխան բուժհիմնարկ են տեղափոխում այդ թվում նաև՝ քաղաքացիական հիվանդանոց: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ներկայումս կալանավայրերում գրիպի H1N1 տեսակի վարակով հիվանդներ չկան, իակ ինչ վերաբերվում է Գոռ Առաքելյանին, ապա նրա մոտ՝ գրիպի H1N1 տեսական ախտորաշվել է հիվանդանոցում: