կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 15:18
Իրավական

Կալանավայրերում կորոնավիրուսը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, իսկ մերոնք դեռ լուռ են. Մակինյան

Կալանավայրերում կորոնավիրուսը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, իսկ մերոնք դեռ լուռ են. Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն մարտի 20-ին զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, միչդեռ մերոնք դեռ լուռ են…

Հետո չասեք չէինք զգուշացրել…

Ավելին՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցում, կարեւորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի եւ առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։

Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։ Զեկույցում խոսվում է նաեւ այն մասին, որ իրավասու մարմինները պետք է առավել լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները»։