|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն երկրի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Թուրքական Hurriyet-ը Էրդողանի մասին հրապարակել է մի շարք տեղեկություններ, որոնց մասին շատ չի խոսվել:
Երիտասարդ հասակում Էրդողանը ակտիվ զբաղվել է ֆուտբոլով: Նա 16 տարի խաղացել է «Erokspor»-ում:
Առաջին տիկնոջ հետ նա առաջին անգամ հանդիպել է մի համագումարի ժամանակ: Ամուսնացել են և ունեցել 4 զավակ՝ Ահմեդ, Նեջմեդդին, Էսրա և Սումեյյե անուններով:
1997 թվականի դեկտեմբերի 12-ին Շիիրթում մի հանրահավաքի ժամանակ ընթերցած բանաստեղծությունը նրա կալանավորման պատճառ է դարձել: Դատարանի որոշմամբ` նա ենթարկվել է 4 ամսվա ազատազրկման՝ «լեզվի և կրոնի խտրականություն, ոխ և թշնամանք սերմանելու» մեղադրանքով: 4 ամիս «Փընարհիսար» բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել:
Թուրքիայի վարչապետի պաշտոնը 11 տարի ստանձնելուց հետո այժմ էլ հավակնում է երկրի նախագահի պաշտոնին:




