կարևոր
1765 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-10 13:30
Քաղաքական

Բանտարկյալ ուսանողներ կա՞ն ներսում․ Բագրատ Սրբազանը կոչով դիմում է Դավիթ Գյուրջինյանին

Պարոն Դավիթ Գյուրջինյան, Ձեր ենթականերին ասեք, թող դուռը բացեն։ Այս մասին Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մուտքի մոտ ասաց Բագրատ Սրբազանը՝ տեսնելով, որ համալսարանի դուռը փակ է իր և համալսարանի դասախոսների առջև։

«Պարո՛ն Գյուրջինյան, վստահաբար Դուք հիմա տեսնում եք ուղիղ եթերում։ Դռները բացել տվեք և բռնություն մի գործադրեք ժողովրդավար Հայաստանում։ Ձեր արածն ուղղակի սխալ է։ Ուսանողներին մի՛ արգելեք իրենց ինքնարտահայտումն ունենալ։ Դուք չեք ուզում անհամաձայնություն արտահայտել այն արժեքների, կորուստների նկատմամբ, որոնք Դուք քարոզել եք։ Թույլ տվեք՝ ուսանողներն իրենք անեն»,-հայտարարեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում