|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում «Լավ» կուսակցության կողմից նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրված Մերալ Աքշեները հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` լուրջ թվով կողմնակիցներ ընտրություններում քվեարկելու են իրենց օգտին:
Ըստ Demokrathaber-ի` Աքշեները նշել է, որ ԱԶԿ-ականների մի որոշ զանգված հավատում է, որ Էրդողանն արդեն հոգնել է:
«Քաղաքացիները լավ ապտակ են հասցնելու: Թե որքա՞ն կլինի այն` տոկոսային առումով, կտեսնենք: Քվեատուփերը ցունամիի ազդեցություն են թողնելու»,- ասել է նախագահի թեկնածուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 24-ին: