կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 09:53
Տարածաշրջան

Թուրքիայում նախագահի թեկնածուն այժմ էլ մեջլիսի նախագահի թեկնածու է առաջադրվել

Թուրքիայում նախագահի թեկնածուն այժմ էլ մեջլիսի նախագահի թեկնածու է առաջադրվել
Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգային շարժում» կուսակցությունների կողմից համատեղ թեկնածու առաջադրված Էքմելեդդին Իհսանօղլուն այժմ էլ մեջլիսի նախագահի թեկնածու է առաջադրվել:

Ըստ Demokrathbaer-ի` նրա թեկնածությունն առաջադրել է «Ազգային շարժում» կուսակցությունը:

Նշվում է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանի նախագահի թեկնածու է առաջադրել Դենգիր Միր Մեհմեդ Դըրաթին, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը` Դենիզ Բայքալին: