|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ տարվա կեսերին հանրությանը կներկայացվի Մհեր Մկրտչյանի մասին պատմող մի գիրք, որում ընդգրկված է լինելու Մկրտչյանի այրու` Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից 250-300 լուսանկար` մեկնաբանություններով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թամար Հովհաննիսյանը, անդրադառնալով Մհեր Մկրտչյանի հետ համատեղ կյանքի վերջին տարիների հետ կապված խոսակցություններին, թե ինքը թողել է Մկրտչյանին և հեռացել, նշեց, որ գրքում շատերը գուցե կստանան իրենց հուզող բոլոր այդ հարցերի պատասխանները:
«Իսկ, առհասարակ, ես ոչ մեկին ոչինչ չունեմ պատասխանելու: Դա իմ կյանքն էր: Եթե ցանկություն ունեն ինձ հանել Մհերի կենսագրությունից, ապա Մհերին իմ կյանքից հանել չեն կարող: Եթե այդ մարդիկ կգտնեն իրենց հարցի պատասխանները` լավ, եթե չեն գտնի` շատ ավելի լավ»,- ասաց նա: