Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում այս տարվա մայիսի 27-ից սկսվել է համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Հունիսի 7-ի դրությամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 419 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների թիվը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների`
«Նուբարաշեն»` ազատ է արձակվել 46-ը, կրճատում 2, «Էրեբունի»` ազատ է արձակվել 92-ը, կրճատում 7, «Վարդաշեն»` ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1, «Դատապարտյալների հիվանդանոց»` ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3, «Երևան Կենտրոն»` 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ»` ազատ է արձակվել 42-ը, «Վանաձոր»` ազատ է արձակվել 16-ը, «Սևան»` ազատ է արձակվել 49-ը, «Հրազդան»` ազատ է արձակվել 19-ը, «Աբովյան»` ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3, «Գորիս»` ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9, «Կոշ»` ազատ է արձակվել 86-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է. քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը: