կարևոր
3076 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-22 19:14
Աշխարհ

Ուկրաինայում շուրջ 3800 բանտարկյալ է ազատ արձակվել բանակում ծառայելու համար. Guardian

Ուկրաինայում շուրջ 3800 բանտարկյալ է ազատ արձակվել բանակում ծառայելու համար. Guardian

Շուրջ  ուկրաինա 3800 ուկրաինացի բանտարկյալներ վաղաժամկետ ազատ են արձակվել Ուկրաինայում հավանության արժանացած զորահավաքի մասին օրենքի շրջանակներում, որպեսզի լրացնեն Ուկրաինայի զինված ուժերի շարքերում առկա բացերը, գրում է Guardian թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հետաքրքրություն են հայտնել 5900 կալանավորներ, սակայն նրանցից մի քանիսին մերժել են առողջական վիճակի պատճառով:

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկային, հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն զինված ուժերի շարքերում ներգրավել շուրջ 15.000 դատապարտյալի:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել ազատազրկման վայրերում պատիժ կրող հանցագործներին մոբիլիզացնելու մասին։ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Ելենա Վիսոցկայան մայիսի 30-ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու ցանկություն է հայտնել շուրջ 4 հազար բանտարկյալ: Նույն ժամանակ՝ մայիսի վերջին, Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել էին, որ երկրի զինված ուժերի արդեն միացել են գրեթե800 դատապարտյալներ։

Ընդ որում, հունիսի կեսերին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկային, հայտնել էր, որ երկրի զինված ուժերի շարքերը մոբիլիզացված ուկրաինացի բանտարկյալների առաջին խումբն արդեն նախապատրաստություն է անցնում, իսկ օրենքի գործողության սկզբից Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հայտ է ներկայացրել մոտ 5000 բանտարկյալ, գրեթե 2000-ը բժշկական հանձնաժողով է անցել և դատարանի կողմից ազատ է արձակվել զորահավաքի համար: