Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ շուտով երկինքն ամբողջությամբ կբացվի իրենց համար, և իրենք էլ կկարողանան միջազգային թռիչքներ իրականացնել:
-Ներկա պահին ի՞նչ նպատակներով է շահագործվում օգանավակայանը:
-Այս պահին օդանավակայանը շահագործվում է թեթև ինքնաթիռների համար, որոնք իրենց հերթին գործում են զբոսաշրջային, գյուղատնտեսական, նաև ուսումնական նպատակներով: Նոր ենք սկսել փորձարկել հատուկ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս օդից սրսկումներ անել գյուղատնտեսական նպատակներով: Մենք մի քանի օր առաջ այդ սարքավորումները հավաքել ենք մեր ինքնաթիռների վրա և երեկ, նախորդ օրը փորձնական սրսկումներ ենք արել: Գյուղնախարարությունից հրավիրել էին մասնագետների, որոնք բավականին բարձր գնահատեցին այդ թռիչքների արդյունքները:
-Իսկ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար ի՞նչ նախապատրաստություններ են իրականացվում:
-Օդանավակայանը պատրաստ է, բայց ինչ կար, նույնն էլ մնաց, որովհետև թռիչքներ չեն կատարվում: Իսկ պատճառների մասին ես իրավասու չեմ կարծիք հայտնել: Ես ասում եմ, որ տեխնիկապես մենք պատրաստ ենք: Չեմ կարող կանխատեսել, թե երբ մենք կսկսենք նորմալ աշխատել: Ցանկացողները շատ են. Գերմանիայից, Ռուսաստանից, Իտալիայից տարբեր ավիաընկերություններ արդեն դիմել են մեզ, մարդատար ինքնաթիռներով ուզում էին մեզ մոտ թռիչքներ բերել:
-Նախօրեին օդանավակայանից երկտեղանոց ինքնաթիռի օդ բարձրանալը ադրբեջանցիների նյարդային դրսևորումների առիթ դարձավ, դա ինչո՞վ եք պայմանավորում:
-Հիմարություն է դա: Ընդհանրապես այն խոչընդոտները, որոնք իրենք են ստեղծում, ամբողջովին հիմարություն են, անհիմն պատճառներով ուղղակի ուզում են մեզ խանգարել:
-Իսկ այդ փոքր թռիչքներ իրականացնելը որքանո՞վ է անվտանգ:
-Մենք ներքին թռիչքներ ենք իրականացնում: Միջազգային թռիչքներ չեն դրանք, որ այլ երկրներ կարողանան մեզ մեղադրել, թե մենք խախտումներ ենք անում: Այդ ինքնաթիռները թռչում են միայն Ղարաբաղի տարածքում: Ադրբեջանցիներից ամեն ինչ կարելի է սպասել, բայց ինձ թվում է, որ նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք միջազգային օրենքներից գաղափար ունեն, և ինձ թվում է՝ նրանք էլ են հասկանում, որ ամեն ինչին չափ ու սահման կա: Ես համոզված եմ, որ նրանք այդ փոքր ինքնաթիռներին ձեռք չեն տա:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում