|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Եվրոպայի խորհուրդն անմիջական դերակատարություն չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն դրա կարգավորումը շատ կարեւոր է ԵԽ անդամ երկու երկրների համար, որոնք պետք է նաեւ կարեւոր համարեն ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը: Այդ մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը` պատասխանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պտվիրակության անդամի հարցին, որը վերաբերել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը:
Յագլանդը վստահություն է հայտնել, որ խաղաղության հասնելու, հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ամրապնդել մարդու իրավունքները: «Որտեղ էլ լինի, առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, ստեղծել արդարադատության համակարգ: Ինչպես մյուս եվրոպական ժողովուրդներին, բոլոր մարդկանց, ժողովուրդներին մարդու իրավունքները պետք է տրվեն հավասարապես: Մենք հետագայում էլ կշարունակենք աշխատանքը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: