|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչից այսօր ռուս լրագրողները փորձել են պարզել երկրի դիրքորոշումը Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցում, սակայն նախարարի պատասխանն այնքան էլ հստակ չի եղել:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս են արտահայտել իրենց դիրքորոշումն այս հարցում: ՌԴ ԱԳՆ կայքի փոխանցմամբ` նախարարը մեջբերել է նրանց տարածած համատեղ հայտարարությունից մի հատված, որտեղ նշվում է, որ կողմերը հերթական անգամ վստահեցրել են համանախագահներին, որ ձեռնպահ են մնալու ուժի և ուժի կիրառման սպառնալիքից` քաղաքացիական ինքնաթիռների հարցում և մտադիր են այդ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Լուկաշևիչի խոսքով` այս հայտարարությունն արտահայտում է ՄԽ բոլոր երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը: