Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են «օր ու գիշեր», սակայն դժվար է նշել ավիափոխադրումների բացման կոնկրետ ժամկետը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Որքան ես գիտեմ, Ռուսաստանn ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից դրանք մեքենայով բերում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայան է կառուցվում: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել»,-ասել է Սարգսյանը:
Նա դժվարացել է նշել Ստեփանակերտի օդանավակայանի բացման ճշգրիտ ամսաթիվը, բայց հավաստիացրել է, որ աշխատանքներն իրականացվում են շարունակաբար: «Հաստատ չեմ կարող ասել, բայց աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր»,-ասել է քաղաքապետը:
Հարցին, թե ինչպե՞ս կարող է Ռուսաստանն օգնել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը, Դավիթ Սարգսյանը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք: Խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց դեռ մտածում են, թե ինչպիսին կլինի մեր տարածաշրջանի կարգավիճակը»:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին Ղարաբաղում օդանավակայանի շուտափույթ բացման հնարավորության մասին տեղեկացրել էր ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, օդային երթևեկության գործարկումը կդառնա տարածաշրջանի տնտեսական վերականգնման կարևոր կողմերից մեկը հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության վերջին սրումից հետո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։