|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ նա կարգին է: Համոզված եմ, որ դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և հույս ունեմ, որ շատ շուտով նա հանդես կգա հանրությանն ուղղված ևս մեկ ուղերձով»,- հայտարարել է նա NDTV հեռուստաալիքին:
Երկուշաբթի օրը Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կհայտնվի այն ժամանակ, երբ նա և իր գրասենյակը հարմար գտնեն: