Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական տեղեկատվության, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը տեղի է ունենալու մայիսի 9-ին, ԼՂՀ իշխանությունները չեն տվել, սակայն, «բացի տեխնիկական խնդիրներից, օդանավակայանի բացման համար այլ խոչընդոտների չկան». «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային թերթին հայտնել է ԼՂՀ նախագահ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա, իհարկե, ցանկություն է եղել բացումը կատարել մայիսի 9-ին` Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրը, սակայն «դա շատ բարդ գործընթաց է, հարկավոր է ամբողջությամբ պատրաստ լինել, որպեսզի ոչ մի տեխնիկական բացթողում չլինի»:
«Այդ պատճառով բացման ժամկետները մի քանի անգամ վերանայվել են. սկզբում ցանկանում էինք այն բացել 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին եւ այլն: Սակայն այս տարի օդանավակայանն անպայման կբացվի` ոչ մայիսի 9-ին, ավելի ուշ»,- ասել է Դ. Բաբայանը եւ ընդգծել, որ պատճառները զուտ տեխնիկական են եւ «ոչ մի կապ չունեն Ադրբեջանի սպառնալիքների հետ»:
ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Վալերի Ադբաշյանը նույնպես ասել է, որ մայիսի 9-ին օդանավակայանը բացելու մասին լուրը ինչ-որ մեկը տարածել է, ու այդպես շարունակվել է: «Ես նման ամսաթիվ երբեւէ չեմ հայտարարել»,- նշել է նա: Ըստ Ադբաշյանի` ճշգրիտ ժամկետներ չկան, սակայն հնարավոր է` օդանավակայանը սկսի գործել ամռան սկզբին: