կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 17:00
Քաղաքական

«Դեմ եմ»-ի անդամները հանդիպել են քառյակի հետ

«Դեմ եմ»-ի անդամները հանդիպել են քառյակի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցությունում ընթանում է ոչ իշխանական չորս ուժերի համատեղ քննարկումը: Նիստին մասնակցում են նաև «Դեմ եմ» թիմի անդամները: Քննարկվում է պարտադիր կուտակային օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած առաջարկը:

 

Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով պարտադիր բաղադրիչը տարածվելու է պետական սեկտորի աշխատակիցների վրա, իսկ մասնավոր սեկտորի աշխատակիցների վրա տարածվելու է կամավորության սկզբունքը:

 

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ քառյակը սկզբունքորեն դեմ է, որ պարտադիր բաղադրիչը կիրառվի օրենքում`  ցանկացած տեսքով` քողարկված կամ չքողարկված: Քառյակը դեմ է խտրականությանը, որովհետև կուտակային բաղադրիչը տարածվելու է քաղաքացիների մի մասի վրա: Զուրաբյանը նաեւ նշեց, որ քառյակը շարունակում է կողմ մնալ սերունդների համերաշխության սկզբունքին: