|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնեցին երեկ խորհրդարանում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի անթույլատրելի պահվածքի մասին: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է:
«Հետայսու խնդրում և պահանջում եմ, որ ԱԺ-ում տեղի ունեցող որևէ քննարկում, որևէ խորհրդակցություն անցկացնել` պահպանելով պետական լեզվի կարգավիճակը»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ կա արարողակարգային խնդիր, և եթե ՀՀ ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայի օդանավակայանից հասնում է հյուրանոց երկուս ու կես ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել ԱԺ շենք:
Հիշեցնենք, որ երեկ Կիսելյովի մեքենան հենց ԱԺ դռների մոտ է կայանել: Եվ սա այն դեպքում, երբ նման ընդունելության արժանանում են շատ բարձրաստիճան պաշտոնյաները: