Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալեն Սիմոնյանը ստում է․ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե բոլոր պատգամավորներն ԱԺ բոլոր մուտքերից կարող են ազատ ելումուտ ունենալ․ պատգամավորները նորից շրջաբերական են ստացել, որ մուտքը բացառապես Բաղրամյան փողոցի անցակետից է։ Առավոտյան Սեյրան Օհանյանը տեսել է, որ ՔՊ պատգամավորները ներս են մտնում Դեմիրճյան փողոցի մուտքով, Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել, զանգահարել է աշխատակազմի ղեկավարին, և նա թույլ չի տվել Սեյրան Օհանյանին այն դեպքում, երբ նույն ՔՊ-ականներն իր կողքով անցնելիս են եղել․․․Համակենտրոնացման ճամբար են սարքել»,-Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները լրագրողների ուղեկցությամբ փորձեցին ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքով ներս մտնել ԱԺ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին՝ ասելով, որ ունեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի ցուցումը, ըստ որի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կարող են ելումուտ անել անել միայն Բաղրամյան փողոցի մուտքով։
Մանրամասն՝ տեսանյութում։