կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 14:45
Աշխարհ

Ժիրինովսկին, Շոյգուն, Կիսելյովը, Կադիրովը՝ ԵՄ-ի «սև ցուցակում»

Ժիրինովսկին, Շոյգուն, Կիսելյովը, Կադիրովը՝ ԵՄ-ի «սև ցուցակում»

Եվրոպացի դիվանագետները սկսել են քննարկել այն քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց ցուցակները, որոնց նկատմամբ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել. հայտնում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով EUobserver-ի կայքը:

 

Պարբերականի տվյալներով՝ նախնական ցուցակում արդեն  հայտնվել են  ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը և Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

 

Հաղորդվում է նաև, որ ցանկում կարող են հայտնվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը,  Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովը: