կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 10:19
Հասարակություն

Դմիտրի Կիսելյովը Երեւանում գաղտնի հավաքներ է կազմակերպում

Դմիտրի Կիսելյովը Երեւանում գաղտնի հավաքներ է կազմակերպում

«Հայկական ժամանակը» գրում է. «Տևական ժամանակ է, Երևանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը։

 

«Գրիբոյեդով» ակումբի հավաքները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, երևանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։

 

Ընթրիքներն ընթանում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, որոնք փոփոխվում են։ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ի թիվս մի շարք այլ հայ հանրային դեմքերի, «Գրիբոյեդովի» անդամ է և մասնակցում է Կիսելյովի կազմակերպած հավաքներին, երեկ պատասխանել է «Գրիբոյեդով» ակումբի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին՝ հաստատելով մեր տեղեկությունները»:

 

Թերթն այս կապակցությամբ զրուցել է նաև Հմայակ Հովհաննիսյանի հետ, ով ի պատասխան թղթակցի այն հարցին, թե Հայաստանից ովքե՞ր են «Գրիբոյեդով» ակումբի անդամները, պատասխանել է. «Վազգեն Մանուկյանն է, Արմեն Մազմանյանն էր, Տիգրան Լիլոյանը՝ Իտառ-տասսի, Էդվարդ Սանդոյանը, Կարինե Գևորգյանը, ով աշխատում է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադևոսյանը՝ Մեդիամաքս, Շուշանիկ Արևշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։