|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը անդրադարձել է հայաստանյան այցի ընթացքում արտահայտած իր մի քանի մտքերին:
«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է, ինչպես դա պատմականորեն է եղել, այնպես էլ մեր օրերում՝ արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վերջին տասնամյակում ռուսաց լեզվի տարածումն ու օգտագործումը Հայաստանում, ես կարծում եմ, որ սահմանափակ է դարձել: Ռուսական դպրոցների թիվը զգալիորեն կրճատվել է:
Ժամանակակից հայ երիտասարդն այսօր ռուսերենին հատկացնում է քիչ տեղ, ավելի քիչ տեղ, քան նախկինում է եղել: Ինձ ապշեցրեց այն հանգամանքը, որ տաքսու 20-ամյա վարորդը ռուսերենով տարրական հաշվարկի մեջ խճճվեց. խոսքը լուրջ հաշվարկների մասին չէ, զուտ թվաբանական`մեկից տասը…
Երբ ես փողոցում երկու երիտասարդ աղջիկների մոտեցա ու հարցրի, թե ինչպես կարող եմ հասնել «Մոսկվա» կինոթատրոն, նրանցից մեկը նախ խնդրեց, որ հարցս անգլերենով ձևակերպեմ, ինչը և արեցի, որից հետո մյուսն ամեն դեպքում փորձեց պատասխանել ռուսերենով… Արդյունքում` ոչ մեկի և ոչ մյուսի մոտ չստացվեց: Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի կապերն անխուսափելիորեն կթուլանան»,- հայտարարել է նա:
Մանրամասներն՝ այստեղ: