|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ռոսիյա սեգոդնյա» ռուսական լրատվական գործակալությունն այսօր գործարկել է Ուկրաինայի ճգնաժամը լուսաբանող նոր կայք` ukraina.ru-ն: Այս մասն հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ լրատվական գործակալության գլխավոր տնօրենը Դմիտրի Կիսելյովն է: Կայքի ղեկավարության մտահղացմամբ` կայքը պետք է ներկայացնի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ տարբեր տեսակետեր:
Անցյալ ձմռանը ստեղծված «Ռոսիյա սեգոդնյա» լրատվական գոծակալության հիմնական ուղղվածությունը Ռուսաստանի պետական քաղաքականության հանրահռչակումն ու քարոզումն է արտերկրում:
Փորձագետները նոր կայքի հայտնվելը բացատրում են նրանով, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել երկրի արտաքին քաղաքականության քարոզումը:
Կայքում նշված է, որ այն վերլուծելու է համաշխարհային ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև հրապարակելու է փորձագետների և հայտնի անձանց կարծիքներ, մեկնաբանություններ` Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ:
«Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ռեսուրս, որն օբյեկտիվորեն և ժամանակին կլուսաբաներ Ուկրաինայի իրադարձությունները»,- վստահեցրել է կայքի գլխավոր խմբագիր Ալյոնա Բերեզովսկայան: