|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանել է ընդամենը մեկ հարցի. թե ինչու՞, իր կարծիքով, ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը «ձայն չի հանում», երբ հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորներ են զոհվում ադրբեջանական դիպուկահարների գործողությունների հետևանքով:
«Իհարկե, սահմանին կարող են լինել նման դեպքեր: Ամբողջ աշխարհում սահմանին տեղի ունեցող նման դեպքերը համարվում են ողբերգական միջադեպեր, որոնք չեն պահանջում պատերազմի սկիզբ: Վատ խաղաղությունը ավելի լավ է, քան բարի վեճը, ուստի կողմերը պետք է բանակցեն: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար խաղաղությունը գերակա խնդիր է, անգամ եթե սահմանին դուք կորցնում եք ձեր զինվորներին, և անգամ եթե նման անհանգիստ վիճակ է սահմանին»,- ասաց Դմիտրի Կիսելյովը: