Թբիլիսիում այսօր կսկսվի ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Մրցումներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն Հայաստանի հավաքականի մարզիկները: Մեր հավաքականի նոր գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտարան այդ մրցաշարին մասնակցելու համար հավաքականում ընդգրկել է 12 ձյուդոյիստների:
Հայաստանի ընտրանու թվում են փորձառու Հովհաննես Դավթյանը, Արմեն Նալբանդյանը, Համբարձում Տոնոյանը, Արտյոմ Բաղդասարյանը, ինչպես նաև երիտասարդ ձյուդոյիստներ Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը, Անդրեյ Չափարյանը: