կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 15:09
Սպորտ

Բռնցքամարտ. հայ մարզիկների տպավորիչ ելույթները` միջազգային մրցաշարերում

Բռնցքամարտ. հայ մարզիկների տպավորիչ ելույթները` միջազգային մրցաշարերում

Այս օրերին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում էր Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցող միջազգային մրցաշարերին: Կաշվե ձեռնոցի մեր ուժեղագույն մարզիկները բավական հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 11 մեդալ, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի:


Պոդգորիցայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջևելիկյանը և 91 կգ քաշային Նարեկ Մելքոյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի:


Ի դեպ, Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, ով իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տոնել:

 

Բելգրադում ոսկե մեդալ են նվաճել և պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաև լավագույն մարզիկ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

 

Հայ մարզիկները Հայաստան կվերադառնան այսօր՝ ապրիլի 28-ին: