կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-07 23:21
Սպորտ

Դևիսի գավաթի խաղարկություն

Դևիսի գավաթի խաղարկություն

Արգենտինայի հավաքականը դուրս եկավ Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ՝ 4։1 հաշվով հաղթելով Ռումինիայի հավաքականին։

 

Քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ, որը 3։2 հաշվով առավելության հասավ Չեխիայի հավաքականի նկատմամբ։ Իսկ Ֆրանսիան հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին։

 

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիան կհանդիպի Գերմանիայի հետ, որը դժվարին պայքարում կարողացավ հաղթել Խորվաթիայի հավաքականին։ Իսպանիայի հավաքականը 4։1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Բելգիայի հավաքականի նկատմամբ և քառորդ եզրափակիչում կհանդիպի ԱՄՆ-ի հետ, որն իր հերթին պարտության մատնեց Չիլիի հավաքականին։

 

Դևիսի գավաթի գործող չեմպիոն Սերբիայի հավաքականը 4։1 առավելության հասավ Հնդկաստանի հավաքականի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Սերբիայի հավաքականը ուժերը կչափի Շվեդիայի հետ, որը 3։2 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ընտրանու նկատմամբ։

Քառորդ եզրափակիչի զույգերը հետևյալն են՝

Արգենտինա - Ղազախստան

Ֆրանսիա - Գերմանիա

Իսպանիա - ԱՄՆ

Սերբիա - Շվեդիա