|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի հանդիսավոր փակման համերգը, որը կրում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը:
Շվեյցարաբնակ հայ դաշնակահարուհի Սոնա Շաբոյանի, համաշխարհային հռչակ վայելող թավջութակահարուհի Պի-Չի Չիենի, Սյուզի Երիցյանի (ջութակ), Շաղիկ Մարտիրոսյանի (ջութակ), Աննա Եսայանցի (ալտ), և Հասմիկ Վարդանյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն հայ և շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործություններ կամերային կազմերի համար: Երեկոյի հատուկ հյուրն է հանրահայտ շվեյցարացի կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը:
«Ազգային պատկերասրահ» միջազգային Երաժշտական 10-րդ փառատոնը հունիսի 3-ին կավարտի իր աշխատանքը: Այն հայ ունկնդրին ներկայացավ 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի ընթացքում հնչեցին կամերային երաժշտության ամենատարբեր ստեղծագործություններ՝ գրված վոկալ, գործիքային, խմբերգային կազմերի, մենակատարների և կամերային անսամբլների համար: