կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-07 13:59
Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի որոշ նմուշներ կցուցադրվեն Լեհաստանում և Ֆրանսիայում

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի որոշ նմուշներ կցուցադրվեն Լեհաստանում և Ֆրանսիայում

Օրերս Լեհաստանում, Սոպոտի պատկերասրահում բացվել է «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա էր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին: Հովհ. Այվազովսկու ցուցահանդեսի բացմանը զուգահեռ, Սոպոտի պատկերասրահում բացվել է նաև հայկական ծագումով լեհ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

 

Այս տարվա հոկտեմբեր ամսին Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը կբացվի նաև Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

2014 թ. հուլիսի 5-ից հոկտեմբերի 13-ը Ֆրանսիայի Սեն Տրոպե քաղաքի Ավետման թանգարանում կգործի «Գույները արևելքի լույսի ներքո. Դելակրուայից մինչև Մատիս» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից ներկայացված է Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ. Արաբներ» ստեղծագործությունը (1911 թ., կտավ, յուղաներկ):