|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի հերթական համերգը: Այսօրվա համերգը կկրի «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը:
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն հրեա ժամանակակից կոմպոզիտորներ Վիլլի Վայների, Բենիամին Յուսուպովի, Այալ Ադլերի, Գեորգի Կուրտագի, Ամոս Էլկանայի ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայները: